Ռեալը Բարսելոնայի դեմ խաղերում տոնել է 100-րդ հաղթանակը
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» թրիլլերային խաղում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` նվաճելով մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պեդրո Մարտինը, «արքայական» ակումբը «Բարսելոնայի» դեմ կայացած խաղերում տոնել է 100-րդ հաղթանակը. «Ռեալը» մրցակցի դարպասն ուղարկել է 415 գոլ։
Կողմերի միջև սա եղել է 248-րդ պաշտոնական հանդիպումը, և այդ ընթացքում կատալոնական ակումբը տոնել է 96 հաղթանակ` խփելով 404 գոլ։
Նշենք, որ ևս 52 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
Հավելենք, որ կողմերի միջև հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 20-ին` Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում, իսկ խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ