Հաստատվել է Ռեալ – Չելսի հանդիպման մրցավարական բրիգադը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ռեալը» ապրիլի 27-ին սեփական հարկի տակ կմցրի «Չելսիի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը կսպասարկեն հոլանդացի մրցավարները՝ Դանի Մաքելիի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Հեսել Ստեգստրան և Յան դե Վրիսը, չորրորդ պաշտոնյան կլինի Օրել Գրինֆելդը (խմբ․՝ նա Իսրայելից է), իսկ VAR համակագրի պատասխանատուները՝ Կևին Բլոմն ու Կամֆուս Յոհեմը։
Հավելենք, որ Դանի Մաքելին ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակում սպասարկել է արդեն 7 հանդիպում՝ դրանց շրջանակում ցույց տալով 37 դեղին և 1 կարմիր քարտ։ Հոլանդացի մրցավարն այդ խաղերում նշանակել է նաև 5 11-մետրանոց հարված։
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Մաքելի, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ