«Ռեալը» VAR համակարգի կիրառումից հետո Լա լիգայում բոլորից շատ է 11-մետրանոց վաստակել 📸
2018/19 մրցաշրջանից, երբ սկսել է կիրառվել VAR համակարգը, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայում բոլորից շատ է վաստակել 11-մետրանոց, հայտնում է Tribuna-ն։
Տեսակրկնապատկերների համակարգի կիրառումից հետո «արքայական» ակումբը 91 անգամ վաստակել է 11-մետրանոց։
Այդ ցուցանիշով «լոս բլանկոսին» հաջորդող «Բարսելոնան» ու «Վալենսիան» միասին վերցրած նշակետից հարվածելու ավելի քիչ են հնարավորություն են ստացել` 45-ական։
Չորրորդ տեղում «Ռեալ Սոսիեդադն» (42) է, իսկ 5-րդը` «Վիլյառեալը» (41)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալ Սոսիեդադ, Վալենսիա, Վիլյառեալ