«Ռեալը» 90+4-ին ծանրագույն հաղթանակ կորզեց «Սելտայից» 🎥
«Ռեալը» 90+4-ին ծանրագույն հաղթանակ կորզեց «Սելտայից» 🎥
07/03/2026 - 02:04

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սելտայից»։

«Արքայական» ակումբից 11-րդ րոպեին հաշիվը բացեց Օրելյեն Չուամենին, տանտերերի պատասխան գնդակը 25-րդ րոպեին խփեց Բորխա Իգլեսիասը։

Երբ թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, 90+4-րդ րոպեին «լոս բլանկոսի» ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հարվածից հետո գնդակը, անդրադառնալով մրցակցի երկու ֆուտբոլիստներից, հայտնվեց Վիգոն ներկայացնող ակումբի դարպասում։

«Ռեալը» 63 միավորով երկրորդ տեղում է, «Սելտան»` 40 միավորով 6-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026