Մոդրիչը՝ Պիկեին․ «Սպասո՞ւմ ես մրցավարին, որպեսզի բողոքես»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Հանդիպման 84-րդ րոպեին վիճահարույց դրվագ եղավ, երբ Մարտին Բրեյթվեյթն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում Ֆերլան Մենդիի հետ բախումից հետո, ինչից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը պահանջում էին 11-մետրանոց հարված։
Երբ հանդիպումն ավարտվել էր, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն, ով չէր մասնակցում այս հանդիպմանը, դուրս էր եկել խաղադաշտ և շնորհավորում էր մրցակցի ֆուտբոլիստներին։ Լուկա Մոդրիչը մոտեցավ նրան և կողմերի միջև հետևյալ երկխոսությունը եղավ․
– Սպասում ես մրցավարին, որպեսզի բողոքես, հա՞,- հարցրել է Մոդրիչը
– Նա ընդամենը 4 րոպե ավելացրեց, – պատասխանել է Պիկեն
– Իսկ քանի՞ րոպե էիք դուք ուզում,- հարցրել է խորվաթ ֆուտբոլիստը, ինչից հետո Պիկեն հեռացել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ժերար Պիկե, Լա-լիգա, Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ