«Ռեալ Օվիեդոն» թրիլերային պայքարում 24 տարի անց նվաճեց Լա լիգայի ուղեգիր 🎥

«Ռեալ Օվիեդոն» թրիլերային պայքարում 24 տարի անց նվաճեց Լա լիգայի ուղեգիր 🎥

22/06/2025 - 01:59

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի` Սեգուդնայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ռեալ Օվիդեդոն» սեփական դաշտում մրցեց «Միրանդեսի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Միրանդեսը» հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում էլ 16-րդ րոպեին «Միրանդեսը» Ռոբերտո Պանիչելիի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

Այդուհանդերձ, տանտերերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Վելյկո Պաունովիչի գլխավորած թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ 2:1 հաշվով, իսկ գոլերը խփեցին 40-ամյա Սանտի Կասորլան ու Իլիաս Չաիրան։

Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում` 103-րդ րոպեին «Ռեալ Օվիեդոն» Ֆրանսիսկո Պորտիլիոյի ջանքերով խփեց այդքան ցանկալի հաղթական գնդակը։

Այսպիսով, «Ռեալ Օվիեդոն» հաղթեց 3:1 հաշվով ու 24 տարի անց վերադարձավ Լա լիգա։ Ակումբը վերջին անգամ Իսպանիայի բարձրագույն խմբում հանդես է եկել 2001 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023