Ռեալ Սոսիեդադն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ավարտին հասցրել
«Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Ումար Սադիկը կարիերան կշարունակի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ռեալ Սոսիեդադն» «Ալմերիային» կվճարի 25 մլն եվրո։
Բացի դրանից, անդալուսական ակումբը 25-ամյա հարձակվողի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 15% մասնաբաժին։
Սպասվում է, որ Սադիկը բասկյան ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր և լինելու է Ալեքսանդր Իսակի փոխարինողը, ով 70 մլն եվրոյի դիմաց «Ռեալ Սոսիեդադից» տեղափոխվեց «Նյուքասլ»։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «Ռեալ Սոսիեդադի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահը «չուրի ուրդինի» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել Ասիեր Իլյարամենդիի գործարքը, որի դիմաց 2015 թ. ամռանը բասկյան ակումբը «Ռեալ Մադրիդին» վճարեց 17 մլն եվրո։
Նշենք, որ Ումար Սադիկն «Ալմերիայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 84 խաղում դառնալով 43 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Ալմերիա, Ասյեր Իլյարամենդի, Ումար Սադիկ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո