Ռեալ Մադրիդն իմ տունն է․ Հակիմի
Մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոստովանել է, որ սիրում է իր նախկին թիմը՝ Մադրիդի Ռեալը և հնարավորության դեպքում ուրախ կլինի վերադառնալ։
«Ռեալ Մադրիդն իմ տունն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Միլանի Ինտերի հետ Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Հակիմին հայտարարել է, որ ուրախ կլիներ մնալ արքայական ակումբի կազմում ու պայքարել հիմնական կազմում իր տեղն ունենալու համար։
Նախորդ տարի մարոկկացին տեղափոխվեց Ինտեր 40 միլիոն եվրոյի դիմաց՝ երեք տարի շարունակ այդպես էլ տեղ չգտնելով Զիդանի ղեկավարած թիմում։
Աշրաֆ Հակիմին Ռեալի պատանեկան թիմից բարձրացավ մեծահասակներ թիմ, բայց չկարողացավ հիմնավորվել ու տանուլ տվեց մրցակցությունը Դանի Կարվախալին։
Մինչև Ինտեր տեղափոխվելը Հակիմին երկու տարի վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի Բորուսիայի կազմում և չնայած բավական կայուն ու լավ խաղին այդպես էլ չի տպավորել իսպանական թիմի ղեկավարությանը, ովքեր վաճառել են պաշտպանի տրանսֆերային իրավունքները։
# Աշրաֆ Հակիմի, Դանի Կարվախալ, Զինեդին-Զիդան, Ինտեր, Ռեալ Մադրիդ