Ռեալ Մադրիդը՝ Լա լիգայի միանձնյա առաջատար?
Իսպանական Լա լիգայում նույնպես ավարտվեց 21-րդ տուրը։ Տուրի վերջին խաղի արդյունքում փոխվեց նաև մրցաշարային աղյուսակի առաջատարը։
«Ռեալ Մադրիդը» հյուրընկալվել էր «Վալյադոլիդին»։ Հանդիպման մեծ մասը Զինեդին Զիդանի սաները վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն միայն 78-րդ րոպեին կարողացան հաղթանակ կորզել։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ «արքայական» ակումբի պաշտպան Նաչոն։
Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը 46 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ անցնելով հավերժ մրցակից «Բարսելոնայից»։ «Վալյադոլիդը» 22 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Նաչո, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ