Վինիսիուսը մտավ Ռեալի պատմության մեջ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում 3։1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Այդ խաղում «արքայական» ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը, ով, պարզվում է՝ մտել է «սերուցքայինների» պատմության մեջ։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բրազիլացի վինգերը դարձել է «Ռեալի» պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում։ Վինիսիուսը «Լիվրեպուլի» դեմ հանդիպման օրը եղել է 20 տարեկան և 268 օրական։
20-ամյա ֆուտբոլիստը զիջում է միայն «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլին, ով 1995/96 մրցաշրջանի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ կայացած առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել 18 տարեկան և 253 օրական հասակում՝ օգնելով իր թիմին հաղթել 1։0 հաշվով։
Հավելենք, որ Ռաուլը «Ռեալի» կազմում հանդես է եկել 1994-2010 թթ․ և այդ ընթացքում հարազատ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 741 հանդիպում՝ դառնալով 324 գոլի և 112 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մադրիդյան ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է և ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։
Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա բրազիլացի ֆուբտոլիստը «Ռեալում» խաղում է 2018 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս