Կուման․ «Մրցավարը պետք է նշանակեր ակնհայտ 11-մետրանոցը»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․
«Կարծում եմ՝ եթե դուք դիտել եք հանդիպումը և Բարսելոնայից եք, ապա բարկացած եք և դժգոհ մրցավարի կայացրած երկու որոշումներից։
Առաջին խաղակեսում մենք թույլ տեսք ունեինք հարձակվելիս և պաշտպանվելիս։ Երկրորդ խաղակեսում մենք ավելացրինք մեր խաղը, սակայն ես մրցավարին կխնդրեի ճիշտ որոշումներ կայացներ։ Այդ իրավիճակում (խմբ․՝ խոսքը 84-րդ րոպեին տեղի ունեցած դրվագի մասին է, երբ Մարտին Բրեյթվեյթն ընկավ «Ռեալի» տուգանային հրապարակում, իսկ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները 11-մետրանոց հարված էին պահանջում․ տպավորություն էր, թե Ֆերլան Մենդին այդ դրվագում խախտել է կանոնները) պետք էր նշանակել 11-մետրանոց հարված, իսկ ավելացված ժամանակի 4 րոպեներից երկուսը մրցավարն օգտագործեց իր սարքավորումները կարգի բելերու համար։
Ակնհայտ 11-մետրանոց էր, սակայն հերթական անգամ ստիպված ենք հաշտվել կատարվածի հետ և լռել։
Ես չեմ հասկանում Իսպանիայի ինչի՞ն է պետք VAR-ը։ Բոլորն էլ տեսան այդ դրվագը»,- նշել է հոլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կրած պարտության պատճառով Լա լիգայի մրցաշարյին աղյուսակում մնաց 65 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական, իսկ «Ռեալը» վաստակեց 66 միավոր, հավասարվեց «Ատլետիկոյին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Մարտին Բրեյթվեյթ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, Ֆերլան-Մենդի