Ռեալ Մադրիդ – Մանչեսթեր Սիթի հանդիպման մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Արթուր Դիաշ (Պորտոիգալիա)
Եզրային մրցավարներ – Պաուլու Սոարեշ, Պեդրու Ռիբեյրու (երկուսն էլ` Պորտուգալիա)
Չորրորդ մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իրատի (Իտալիա), Տիագու Մարտինշ (Պորտուգալիա)
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դիաշ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ