«Ռեալը» 90+10-ին թրիլերային հաղթանակ կորզեց «Ռայո Վալեկանոյից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց «Ռայո Վալեկանոյից»։
Մինչև 90+10-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը, բայց «արքայական» ակումբը հաղթեց Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վինիսիուսը, իսկ հյուրերից հաշիվը հավսարեցրեց Խորխե դե Ֆրուտոսը։
«Ռեալը» 54 միավորով երկրորդ տեղում է, «Ռայոն»` 22 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml