Ռաֆինիայի տպավորիչ բենեֆիսը! «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլիային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։
«Բլաուգրանայից» փայլեց Ռաֆինիան` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի վինգերը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից։
Կատալոնական գրանդից մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։ Անդալուզյան ակումբից մրցակցի դարպասը գրավեցին Օսոն ու Ջիբրիլ Սոուն։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, «Սևիլիան»` 31 միավորով 14-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml