Ռաֆինիան վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ազդրի երկգլխանի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է As-ը։
29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում նույն վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել երկու ամիս։
Եթե բրազիլացի ֆուտբոլիստի վնասվածքը հաստատվի, նա, մեծ հավանականությամբ, իր թիմին չի օգնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում էլ։
Կա հավանականություն, որ այժմ Ռաֆինիայի մոտ նույն վնասվածքի թույլ արտահայտված տեսակն է գրանցվել։ Նա դեռ լրացուցիչ բուժզննում պետք է անցնի։
Անկախ հետազոտության արդյունքից` եզրային կիսապաշտպանը բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ ապրիլի 4-ին Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։
Ռաֆինիան վնասվածքն ստացել է Բրազիլիայի հավաքականի կազմում` Ֆրանսիայի թիմի դեմ մարտի 26-ին ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում (1:2)։ Վինգերը եղել է «պենտակամպիոնների» մեկնարկային կազմում, բայց փոխարինվել է ընդմիջմանը։
«Բարսայի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 31 խաղում խփել է 19 գոլ, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռաֆինիա, Ֆրանսիայի հավաքական