Ռաֆինիայի հիասքանչ գոլը չօգնեց Բրազիլիային հաղթել Վենեսուելային 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում մրցեց Վենեսուելայի դեմ։
Առաջին խաղակեսի վերջնամասում «պենտակամպիոններին» տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով առաջ մղեց «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսի առաջին գրոհով վենեսուելացիները խփեցին պատասխան գոլը. 46-րդ րոպեին աչքի ընկավ ընդմիջմանը փոխարինման մտած Տելասկո Սեգովիան։
62-րդ րոպեին Դորվիալ Ժունիորի գլխավորած թիմը կարող էր կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Վինիսիուսը վրիպեց 11-մետրանոցից։ Նրա առաջին հարցածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Ռաֆայել Ռոմոն, իսկ երկրորդ հարվածից հետո գնդակը դուրս եկավ դիմային գծից։
Բրազիլացիներն այդպես էլ չկարողացան հաղթանակ կորզել. հանդիպումն ավարտվեց անակնկալ ոչ-ոքիով` 1:1։
Բրազիլիան 17 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, Վենեսուելան 12 միավորով 7-րդն է։
Հիշեցնենք, որ ընտրական այս գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու են լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը գրաված թիմը միջմայրցամաքային անցումային հանդիպում է անցկացնելու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Դորիվալ Ժունիոր, Ռաֆինիա, Վենեսուելայի հավաքական, Վինիսիուս, Տելասկո Սեգովիա