ԱՊԼ-ի գրանդ ակումբը լրջորեն հետաքրքրված է Վարանի ծառայություններով

ԱՊԼ-ի գրանդ ակումբը լրջորեն հետաքրքրված է Վարանի ծառայություններով

24/02/2021 - 21:18

«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ապագան շարունակում է անորոշ մնալ, իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրշտայնը, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով, սակայն «սերուցքայինները» պատրաստ են ամեն ինչի՝ Վարանին ակումբում պահելու համար։

Աղբյուրի համոզմամբ՝ ակումբում մնալու դեպքում «Ռեալը» 27-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի թիմի ավագի թևկապը, այն դեպքում, եթե ակումբից հեռանա ներկայիս ավագ Սերխիո Ռամոսը, ում պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։

Ռաֆայել Վարանը «Ռեալ» է տեղափոխվել 2011 թվականին ֆրանսիական «Լանս» ակումբից։ Մինչ օրս ֆրանսիացի պաշտպանը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 349 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023