Ռաֆայել Վարանը կարիերան շարունակելու է Իտալիայում
Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվելու է իտալական Ա սերիայի նորեկ «Կոմո»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Կոմոյի» կազմ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակում։ Նա վերջերս է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից։
Պաշտպանը 2011-2021 թթ. հանդես է եկել նաև «Ռեալում»` 360 խաղում դառնալով 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վարանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն ու Ազգերի լիգայի գավաթի խաղարկության հաղթող։
Հիշեցնենք, որ «Կոմոն» մարզում է իսպանացի անվանի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ազգերի լիգա, Աշխարհի առաջնություն, Կոմո, Մանչեսթեր Յունայթեդ, Ռաֆայել-Վարան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանսիայի հավաքական