Ռաֆայել Լեաուն` Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հոկտեմբերի 17-ին կայացել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիանի կողմից կազմակերպվող Gran Gala del Calcio AIC ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը։
Երեկոյի գլխավոր մրցանակն ստացել է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն` ճանաչվելով Ա սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում «ռոսոներիների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով միլանյան ակումբի` «Սկուդետոն» նվաճելուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Gran Gala del Calcio, Ա-սերիա, Միլան, Ռաֆայել Լեաու