Ռանոսի դուբլը նպաստեց Բավարիա II-ի ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակին Հայմշթեթենի դեմ խաղում
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (խմբ.` 4-րդ դիվիզիոն) 29-րդ տուրում «Բավարիա II»-ը ոչ ֆուտբոլային` 8:1 հաշվով ջախջախեց առաջնության հետնապահ «Հայմշտեթեթնին»։
Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով դարձավ դուբլի հեղինակ։
19-ամյա հարձակվողը ներքին առաջնությունում անցկացրած 27 խաղում դարձել է արդեն 17 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում կիսում է 3-5-րդ հորիզոնականները։
Այս հաղթանակից հետո «Բավարիա II»-ը վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, Ռեգիոնալ լիգա