Ռանոսը որոշում է կայացրել իր ապագայի հարցում
«Բավարիա II»-ի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Bayern&Germany-ն, 19-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
«Բավարիան», ընդհակառակը, ցանկանում է, հայազգի հարձակվողին պահել թիմում, սակայն դեռևս պատրաստ չէ նրան տեղափոխել առաջին թիմ։
Ռանոսը չի ցանկանում մնալ Գերմանիայի նշանակությամբ 4-րդ դիվիզիոնում` Ռեգիոնալ լիգայում, և մտադիր է քայլ առաջ կատարել ու հանդես գալ ավելի բարձր մակարդակում։
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսը 2018 թվականից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում, իսկ ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվել է մյունխենյան ակումբի երիտասարդական թիմ, որի կազմում Ռեգիոնալ լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղում դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, Ռեգիոնալ լիգա, տրանսֆերներ