Ռանոսը նորամուտը Բունդեսլիգայում. Բորուսիան թրիլլերային խաղում 90+7-րդ րոպեին խուսափեց պարտությունից🎥
Գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս մրցեց «Աուսգբուրգի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլլերային ընթացք ստացավ։
Հանդիպման ընթացքում «Բորուսիան» հաղթում էր նախ 2:0, ապա` 3:1, սակայն հետագանում ձեռքից բաց թողեց առավելությունը և պարտվում էր 3:4 հաշվով։
Այդուհանդերձ, Խերարդո Սեոնանեի թիմը 90+7-րդ րոպեին խուսափեց պարտությունն, ինչից հետո հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով։
«Աուգսբուրգի» գոլերը խփեցին Էլվիս Ռեքսբեչայը, Մաքսիմիլիան Բաուերը, Սվեն Միխելն ու Ռուբեն Վարգասը։
Մյոնխենգլադբախյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Տոմաշ Չվանչարան, մեկական անգամ էլ աչքի ընկան Կո Իտակուրան ու Նաթան Նգոմուն։
Ավելացնենք, որ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին` նորամուտը նշելով Բունդեսլիգայում։
Այսպիսով, երկու ակումբներն առաջին 1 միավորը վաստակեցին նոր մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուգսբուրգ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Խերարդո Սեոնանե, Տոմաշ Չվանչարա