Ռանոսը երկար դադարից հետո հանդիպման է մասնակցել «Բորուսիայի» կազմում

Ռանոսը երկար դադարից հետո հանդիպման է մասնակցել «Բորուսիայի» կազմում

15/01/2025 - 13:53

Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» «Ֆոլքսվագեն Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս 1:5 հաշվով պարտվել է «Վոլֆսբուրգին»։

«Բորուսիայի» հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը երկար դադարից հետո դաշտ է դուրս եկել ակումբի կազմում։ Նա փոխարինման է մտել 81-րդ րոպեին։

21-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ մյոնխենգլադբախյան ակումբի կազմում դաշտ էր դուրս եկել 102 օր առաջ, երբ 2024 թ. հոկտեմբերի 4-ին Բունդեսլիգայի 6-րդ տուրում փոխարինման էր մտել «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում (1:2)։

Հիշեցնենք, որ Ռանոսը «Բորուսիայի» հետ պայմանագիր է կնքել 2023 թ. հուլիսին, 12 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։

Հավելենք, որ «Բորուսիան» 24 միավորով 11-րդ տեղում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023