Ռամոս․ «Երկու ակնհայտ 11 մետրանոց չնշանակվեց»
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը տվել է իր մեկնաբանությունը երեկ կայացած Էլ կլասիկոյի հետ կապված․
«Չեմ կարող գոհ լինել, քանի որ չենք հաղթել։ Մեզ համար միշտ դժվար է խաղալ «Նոու Կամպում», քանի որ մեզ դիմակայում է մի մրցակից, որը սիրում է գնդակին ավելի շատ տիրել։ «Բարսելոնան» ի զորու է ցանկացած պահի պատժել մրցակցի սխալների համար, սակայն դրանք այսօր քիչ էին մեր կողմից։
Մենք ընդմիջամանը վերանայեցինք Վարանի մասնակցությամբ դրվագները և համոզված ենք, որ երկու ակնհյատ 11 մետրանոց չնշանակվեց «Ռեալի» օգտին։ VAR-ը գրոծում է, որպեսզի օգտակար լինի նման դրվագներում, սակայն դա տեղի չունեցավ»,- ասել է Ռամոսը։
# Էլ Կլասիկո, Սերխիո-Ռամոս