Ռամոսի ֆանտաստիկ գոլը տուգանային հարվածից?
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մալյորկայի» դեմ։
Հանդիպման 56-րդ րոպեին տանտերերը նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, ով ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։
64-րդ րոպեի դրությամբ «Ռեալը» հաղթում է 2։0 հաշվով․ 19-րդ րոպեին աչքի է ընկել նաև Վինիսիուս Ժունիորը։
# Լա-լիգա, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս