Ռամոսը հայտնել է Պերեսին, որ ցանկանում է մնալ Ռեալում
Ինչպես տեղեկացնում է ABC պարբերականը, «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագայի հարցը շարունակում է մնալ անորոշ։
Այս շաբաթվա ընթացքում «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Ռամոսը մի քանի անգամ շփվել են, ինչի շնորհիվ հաջողվել է նվազեցնել կողմերի միջև եղած լարվածությունը։ Շփումների ընթացքում կողմերը սահմանել են որոշում կայացնելու վերջնաժամկետը։
Հաղորդվում է, որ Պերեսը հետաքրքրվել է վիրահատությունից հետո իսպանացի ֆուտբոլիստի առողջական վիճակով։ Իր հերթին, Ռամոսը ցանկացել է քննարկել նոր հավանական պայմանագրի մանրամասները։
Հայտնի է դարձել նաև, որ 34-ամյա պաշտպանը ամեն օր առանձին գրաֆիկով ինքնուրույն մարզվում է ակումբի մարզաբազայում, որպեսզի հնարավորինս արագ շարք վերադառնա։
Ֆունկցիոները չափազանց բարձր է գնահատում Ռամոսի նվիրվածությունը, ով Իսպանիայի սուպերգավաթի «Ատլետիկի» դեմ (1:2) խաղում դուրս եկավ խաղադաշտ՝ ունենալով ցավեր։
ABC-ը նշում է նաև, որ մադրիդյան ակումբի և նրա ավագի միջև նոր կնքվելիք պայմանագիրը դեռևս զարգացումների հավանական սցենար է։
Աղբյուրը վստահեցնում է, որ բանակցություններին այլ անձինք չեն մասնակցում․ պահմանագրի մանրամասները քննարկում են միայն Պերեսն ու Ռամոսը, և որ ամենակարևորն է, ֆուտբոլիստը հայտնել է նախագահին, որ «արքայական» ակումբում մնալն իր գլխավոր նպատակն է։
Այս ամենին հակառակ, El Mundo պարբերականն էլ վերջերս լրիվ հակառակ տեղեկատվությունն էր տարածել, ըստ որի, իսպանացի պաշտպանը Ֆլորենտինո Պերեսին հայտնել է իր հեռանալու որոշման մասին, իսկ «Ռեալն» էլ համակարվել է այդ որոշման հետ և պայմանագրի երկաձգման հարցում այլևս որևէ առաջարկ չի կատարելու 34-ամյա ֆուտբոլիստին։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով Ռամոսը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Ֆլորենտինո Պերես