Ռամոսը Պերեսին ասել է, որ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր առաջարկել իրեն և Մեսսիին
Իրավիճակը Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի շուրջ շարունակում է անորոշ մանլ։
El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է իր՝ «ՊՍԺ» տեղափոխվելու ցանկության մասին։
Հաղորդվում է նաև, որ Ռամոսը «ՊՍԺ»-ի մասին խոսելիս, ասել է, թե Փարիզյան ակումբը ցանակնում է գնել նաև «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռամոսը դիտարկում է այլ ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ, քանզի նա կարծում է, որ Պերեսը չի ցանկանում տեսնել իրեն «Ռեալում»։ Այդ կարծիքի համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ «Ռեալը» 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր երկու պայմանով․ կա՛մ կողմերը կնքում են պայմանգիր 1 տարով՝ պահպանելով Ռամոսի աշխատավարձի չափը, կամ էլ կնքում են պայմանագիր 2 տարով՝ ֆուտբալիստի աշխատավարձի 10%-ի չափով նվազմամբ։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի և «Ռեալի» միջև գործող պայամանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Կողմերն այժմ այն երկարաձգելու շուրջ բանակցություններ են վարում, սակայն, դրանք հաջողությամբ չեն ընթանում։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսե Պեդրերոս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես