Ռամոսը կրկնել է Չեմպիոնների լիգայի հակառեկորդը
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի 86-րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից։
Սա իսպանացի պաշտպանի չորրորդ կարմիր քարտն է մրցաշարի շրջանակում՝ կրկնելով Չեմպիոնների լիգայի հակառեկորդը։ Պաշտպանը կարմիր քարտերի քանակով հավասարվել է «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» կիսապաշտպան Էդգար Դավիդսին և «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։
Բացի դրանից՝ Սերխիո Ռամոսը դարձավ Չեմպիոնների լիգայի շրջանակում առաջին խաղացողը, ով երեք անգամ «ուղիղ» կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից։
# Զլատան-Իբրահիմովիչ, Էդգար Դավիդս, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս