Ռամոսը գերազանցեց Բուֆֆոնի անհավանական ցուցանիշը
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Շվեյցարիայի ու Իսպանիայի հավաքականները միմյանց միջև կայացած խաղում չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։
«Ֆուրիա ռոխայի» կազմում այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է թիմի ավագ Սերխիո Ռամոսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 34-ամյա կենտրոնական պաշտպանի համար հավաքականի կազմում այդ հանդիպումը դարձել է 177-րդը, ինչի շնորհիվ նա դարձել է հավաքականների մակարդակով ամենաշատ հանդիպում անցկացրած եվրոպացի ֆուտբոլիստը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնին, ով «սկուադրա աձուարյի» կազմում անցկացրել է 176 հանդիպում։
Հավելենք, որ Շվեյցարիայի դեմ խաղում Սերխոի Ռամոսը երկու անգամ վրիպել է 11 մետրանոց նշակետից։
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Սերխիո-Ռամոս