Ռամոս . «Սա իմ կյանքի ամենածանր պահերից մեկն է»

Ռամոս . «Սա իմ կյանքի ամենածանր պահերից մեկն է»

17/06/2021 - 16:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 16-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սերխիո Ռամոսը հեռանում է «Ռեալ Մադրիդից»։

Այսօր` հունիսի 17-ին, 35-ամյա ֆուտբոլիստը հրաժեշտի մամուլի ասուլիս է տվել.

«Սա իմ կյանքի ամենածանր պահերից մեկն է։ «Ռեալին» ցտեսություն ասելու ժամանակն է։ Ես կցանկանայի հրաժեշտ տալ մեր մարզադաշտում` «Սանտիագո Բերնաբեուում»։

Շնորհակալ եմ «Ռեալին»։ Այս ամենը միշտ կմնա իմ սրտում։ Իմ կյանքի յուրահատուկ փուլն ավարտվեց, սակայն դրանից հետո ի հայտ կգան հույսի և ապագայի փուլերը։ Ցանկանում եմ հետագայում ավելի լավ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ ու ևս մի քանի տիտղոս ավելացնել անձնական թանգարանում։

Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես չեմ ասում «հաջողություն», այլ «մինչ նոր հանդիպում», այդ պատճառով էլ վաղ թե ուշ ես կրկին կվերադառնամ այստեղ»,- նշել է Ռամոսը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հատկանշական է, որ իսպանացի պաշտպանը մամուլի ասուլիսի ընթացքում չի կարողացել զսպել իր արցունքները։ Հավաքված լրագրողներն ու «Ռեալի» աշխատակիցները Ռամոսին աջակցել են ծափողջույններով։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես էր գալիս 2005 թ. սեպտեմբերից ի վեր և մինչև այս պահն անցկացրել է 671 խաղ` դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023