Ռակիտիչը և Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել ՊՍԺ, իսկ Տուխելը համոզում է Դեմբելեին
«ՊՍԺ»-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցել Նեյմարի տրանսֆերի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «մայրաքաղաքայինները» բրազիլացու համար պահանջում են 130 մլն եվրո և կատալոնական ակումբի 3 ֆուտբոլիստներին:
Լրագրող Խերարդ Ռոմերոն L’Équipe-ի հղումով հայտնում է, որ Իվան Ռակիտիչը և Ժան Կլեր Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել փարիզյան ակումբ:
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ուսման Դեմբելեին համոզում է նույնպես տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Վերջիններս առիթ են ունեցել միասին աշխատել Դորտմունդի «Բորուսիայում»: