Ռալֆ Ռանգնիկը մի շարք պահանջներ է առաջ քաշել Միլանի ղեկավարությանը
Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը, ամենայն հավանականությամբ, ամռանը կգլխավորի «Միլանը»։ Մա մի շարք պահանջներ է ներկայացրել «ռոսոներիների» ղեկավարությանը։
Ինչպես տեղեկացնում է Milan Live-ը՝ հղում կատարելով La Republicca-ին, Ռանգնիկը ցանկանում է պայմանագիր կնքել 5 տարով, որը կունենա լայն իրավասություններ։
Մասնագետը ցանկանում է 140 մլն եվրո ծախսել «Միլանի» համակարգում փոփոխություններ անելու նպատակով և մտադիր է 30-40 նոր աշխատողներ հրավիրել, ովքեր կօգնեն իրենց այդ հարցում։
Ռանգնիկը ակումբից ցանկանում է ստանալ 70-80 մլն եվրո, որն օգտագործվելու նոր խաղացողներ ձեռք բերելու համար։
Բացի դրանից՝ Ռալֆ Ռանգնիկը «Միլանում» օգտագործելու է ժամանակակից ֆուտբոլ և մտադիր է փորձարկել նոր մարտավարական սխեմաներ։ Մասնագետը ենթադրում է, որ ակումբի միջին տարիքը կլինի 22 տարեկան։
Նշվում է, որ Ռանգնիկը դեռևս չի համաձայնել գլխավորել «Միլանը»։ Ակումբն էլ իր հերթին դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ։ Եթե ձախողվի Ռանգնիկի հետ բանակցությունները, ապա ակումբը կդիտարկի Ունայի Էմերիի և Մարսելինո Գարիսա Տորալի տարբերակները։
# Մարսելինո-Գարսիա-Տորալ, Միլան, Ունայ-Էմերի, Ռալֆ Ռանգնիկ