Ջուդ Բելինգհեմը դարձել է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Վերջին թարմացման արդյունքում «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 մլն եվրոյով և այժմ գնահատվում է 90 մլն եվրո։
Բելինգհեմը շրջանցել է Քրիստոֆեր Նկունկուին («Լայպցիգ») և Ջոշուա Կիմիխին («Բավարիա), ովքեր գնահատվում են 80 մլն եվրո. երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ չի ենթարկվել փոփոխության։
Նշենք, որ այժմ 80 մլն եվրո է գնահատվում նաև «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ով թանկացել է 15 մլն եվրոյով։
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիա Դորտմունդի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 3 հանդիպում` դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Յոզուա-Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Ջուդ Բելինգհեմ, Քրիստոֆեր Նկունկու