Պաշտոնական. Ջորջիո Կիելինին նոր պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ

Պաշտոնական. Ջորջիո Կիելինին նոր պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ

02/08/2021 - 23:46

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինիի հետ։

36-ամյա պաշտպանը թուրինյան ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Կիլեինին «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2005 թ. հուլիսից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 535 հանդիպում` դառնալով 36 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023