Ջովանի Սիմեոնեն Չեմպիոնների լիգայում կրկնել է իր հայրիկի` Դիեգոյի ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում 3:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։
Նեապոլիտանական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Ջովանի Սիմեոնեն` դառնալով դուբլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 27-ամյա ֆուտբոլիստիստը դարձել է միայն երկրորդ արգենտինացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի դեբյուտային 4 խաղերում խփել է նույնքան գոլ։
Հատկանշական է, որ առաջին արգենտինացին, ով նման ցուցանիշ էր գրանցել Դիեգո Սիմեոնեն է եղել` Ջովանիի հայրը։
Նշենք, որ Ջովանի Սիմենոն, բացի «Ռեյնջերսից», գրավել էր նաև «Այաքսի» ու «Լիվերպուլի» դարպասը։
Ինչ վերաբերում է Դիեգո Սիմեոնեին, ապա «Էլ չոլոն» իր մեկնարկային երկու խաղերում էլ դարձել է դուբլի հեղինակ` 1996/97 մրցաշրջանում գրավելով «Ստյաուայի» և «Վիձև Լոձի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ջովանի Սիմեոնե