Ջո Հարթը շուտով կփոխի ակումբային գրանցումը
«Տոտենհեմի» դարպասապահ Ջո Հարթը կարիերան կշարունակի շոտլանդական «Սելթիկի» կազմում։
Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։
34-ամյա դարպասապահը նոր ակումբի շարքերը, ամենայն հավանականությամբ, կհամալրի անվճար, սակայն նրա ու «Սելթիկի» միջև կնքվելիք պամանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Միայն հայտնի է, որ Հարթը «կելտերի» կազմում ամսական վաստակելու է 15 հազար ֆունտ աշխատավարձ։
Հարթն այս շաբաթվա ընթացքում կմեկնի Գլազգո և ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ անգլիացի դարպասապահը «Տոտենհեմի» շարքերը համալրել էր 2020 թ. ամռանը, սակայն «խթանների» կազմում դաշտ է դուրս եկել ընդամենը 10 անգամ` անցկացնելով 5 «չոր» հանդիպում։
Հիշեցնենք, որ Ջո Հարթն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2006-2016 թթ. (խմբ.` մշտական հիմունքներով մանկունյական ակումբից հեռացել է 2018 թ., երբ 3.9 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բյորնլի»)։
Հարթը «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 340 հանդիպում` դարպասը 127 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Ջո Հարթ, Սելթիկ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո