Ջիորջինա․ «Դու մեր պահապան հրեշտակն ես, ով մեզ պաշտպանում է օր ու գիշեր»
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջիորջինա Ռոդրիգեսը, շնորհավորել է Հայրիկների օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 19-ին։ Ջիորջինան Instagram-ում գրառում է կատարել, որը նվիրված է եղել իր կողակցին․
«Քո ուժի և խիզախության շնորհիվ դու միշտ կլինես մեր հերոսը։ Դու մեր պահապան հրեշտակն ես, ով պաշտպանում է մեզ օր ու գիշեր, իսկ ուրախության պահերին դու մեր յուրահատուկ ընկերն ես։
Դու մեզ մեծ սեր ես տալիս, մեծ օգնություն ես ցույց տալիս և մեզ համար միշտ կլինես ամենակարևոր տղամարդն աշխարհում։ Սիրում ենք քեզ, հայրիկ»,- գրել է Ջիորջինան։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական, Ջիորջինա Ռոդրիգես