Ջիորջինային նկատել են հագուստի խանութներում․ նա խախտել է կարանտինը
«Յուվետնուսի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջիորջինա Ռոդրիգեսը, բախվել է լուրջ քննադատության այն բանից հետո, երբ խախտել է կարանտինը և դուրս եկել գնումների։ Երկրպագուների կարծիքով, Ջիորջինան վտանգում է Կրիշտիանու Ռոնալդուի առողջությունը։ Ջիորջինային նկատել են տեղի հագուստի խանութներից մեկում։
Այս պահին Ռոնալդուն Ջիորջինայի, երեխաների և ընտանիքի այլ անդամների հետ կարանտինի մեջ է Ֆունշալի իր առանձնատանը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ջիորջինան խախտել է Պորտուգալիայի կառավարության պահանջը, ըստ որի՝ երկրի բնակիչները իրենց բնակարաններից պետք է դուրս գան միայն անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Պետք չէ մոռանալ, որ ավելի վաղ Ռոնալդուն շփում է ունեցել իր թիմակիցների՝ Դանիելե Ռուգանիի և Բլեզ Մատուիդիի հետ, ովքեր վարակված են կորոնավիրուսով։
Հավանական է, որ ինքը՝ Ռոնալդուն, նույնպես վարակված է, քանի որ վարակվածներից շատերի մոտ որևէ ախտանշան չի հայտնաբերվում։ Այդ կերպ Ջիորջինան կարող է նաև վարակը փոխանցել նաև հագուստի խանութների աշխատակիցներին։
# Բլեզ Մատուիդի, Դանիելե Ռուգանի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ջիորջինա Ռոդրիգես