Ջերարդն ուժեղ էր Լեմպարդից. Աստոն Վիլլան հաղթեց Էվերտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը շատ ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։
«Վիլլային» հաղթանակ պարգևեցին Դանի Ինգսի և Էմիլիանո Բուենդիայի խփած գոլերը, իսկ «Էվերտոնի» միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Լյուկա Դինի անվան դիմաց։
Հավելենք, որ այս դիմականությունը հայտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ Սթիվեն Ջերարդը («Աստոն Վիլլա») և Ֆրենկ Լեմպարդը («Էվերտոն») իրենց մարզչական կարիերայի ընթացքում անցկացրին առաջին դիմակայությունը։
Այս հաղթանակից հետո Ջերարդի թիմը վաստակեց 3 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
«Իրիսները» մեկնարկային երկու խաղերում էլ պարտվել են և դեռևս միավոր չեն վաստակել` զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դանի Ինգս, Էմիլիանո Բուենդիա, Էվերտոն, Լյուկա Դին, Սթիվեն Ջերարդ, Ֆրենկ-Լեմպարդ