Ջերարդն այժմ էլ Սուարեսին է փորձում համոզել համալրել Աստոն Վիլլայի շարքերը
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, ուրուգվայցի հարձակվողն առաջարկ է ստացել «Աստոն Վիլլայից», որը գլխավորում է Սթիվեն Ջերարդը։
34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ջերարդը։
Հաղորդվում է, որ Ֆիլիպե Կոուտինիոյի գործարքն ավարտին հասցնելուց հետո անգլիացի մասնագետն այժմ էլ «Էլ Պիստոլերոյին» է փորձում համոզել համալրել «Աստոն Վիլլայի» շարքերը։
Հավելենք, որ Լուիս Սուարեսի ու «Ատլետիկոյի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի ավարտից հետո կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել «հնդկացիների» շարքերը։
Հիշեցնենք, որ 2011-2014 թթ. Լուիս Սուարեսն ու Սթիվեն Ջերարդը միասի հանդես են եկել «Լիվերպուլի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Ատլետիկո Մադրիդ, Լիվերպուլ, Լուիս-Սուարես, Սթիվեն Ջերարդ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո