Ջեսի Լինգարդի անվահավանական գոլը հաղթական է եղել իր թիմի համար 🎥
Հարավային Կորեայի K League 1-ի 22-րդ տուրում «Սեուլը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ուլսանին»։
Տանտերերի միակ ու հաղթական գոլը խփել է անգլիացի անվանի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որը 42-րդ րոպեին աչքի է ընկել անհավանական հարվածով։
32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 22 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Լինգարդն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» (232 խաղ, 35 գոլ, 21 ասիստ) և Անգլիայի ազգային հավաքականում (32 խաղ, 6 գոլ, 5 ասիստ) ուենցած մրցելույթներով։
«Սեուլը» 33 միավորով չորրորդ տեղը բարձրացել, «Ուլսանը» 30 միավորով 7-րդ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# K League 1, Ուլսան Հյունդայի, Ջեյսի Լինգարդ, Սեուլ