Ջեկո. Հուսով եմ՝ վաղը Մխիթարյանը նույն մակարդակի չի լինի
Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման նախօրեին կայացել է հյուրերի գլխավոր մարզչի և Բոսնիայի հավաքականի ու «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ասուլիսը.
Մխիթարյանի ակումբակիցը խոսել է մեր ֆուտբոլիստի՝ «Ռոմա» տեղափոխության մասին.
«Ուրախ եմ, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ է «Ռոմայում», օգտակար է լինելու ինձ համար՝ խաղալով իմ թիկունքում: Հուսով եմ՝ վաղը նա նույն մակարդակի չի լինի:
Անգլիայում արագությունը շատ է, իսկ Իտալիայում տակտիկական պայքարը գերակշռում է: Ես չեմ կարծում, թե Մխիթարյանը դժվարություններ կունենա»:
# Էդին-Ջեկո