Ջանլուիջի Դոնարուման սարսափելի վնասվածք է ստացել 🎥 📸
Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Մոնակոյին»։
Փարիզյան ակումբի մեկնարկային կայինկամզում էր նաև իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը, սակայն, 17-րդ րոպեին ստացած սարսափելի վնասվածքի պատճառով ստիպված էր փոխարինվել։
Մոնեգասկյան ակումբի պաշտպան Վիլֆրիդ Սինգոն դրվագներից մեկում ոչ միտումնավոր ոտքով հարվածել է 25-ամյա Դոնարումայի դեմքին։ Այդ խախտման համար Սինգոն նույնիսկ դեղին քարտով չի պատժվել։
RMC Sport-ը գրում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» բուժանձնակազմն անմիջապես առաջին օգնություն է ցույց տվել իտալացուն։ «Լուի II» մարզադաշտի հանդերձարանում բժիշկները ստիպված են եղել արյունահոսությունը դադարեցնելու համար դարպասապահի աջ այտին 10 կար դնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից


