Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունները շուտով կմիավորվեն
Կայացել է Բելգիայի բարձրագույն դիվիզիոնի՝ Պրո լիգայի բոլոր մասնակից-ակումբների հերթական խորհրդաժողովը։
Ինչպես տեղեկացնում է Պրո լիգայի պաշտոնական կայքը, խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Բելգիայի ու Հոլանդիայի առաջնությունների միավորման հարցը, որին բոլոր ակումբների ներկայացուցիչները միաձայն կողմ են քվեարկել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միավորված առաջնությունը կոչվելու է ԲեՆիԼիգա։
«ԲեՆիԼիգան բոլոր պրոֆեսիոնալ ակումբների համար պետք է ուղեկցվի տնտեսական կայունությամբ՝ ստեղծելով մեկ ազգային բարձրագույն լիգա, որը հիմնված պետք է լինի արտոնագրման և մրցակցության ուժեղ կանոնների վրա»,- նշված է Պրո լիգայի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ բելգիական Պրո լիգային ու հոլանդական Էրեդիվիզիային մասնակցում են 18-ական ակումբներ, սակայն չի հաղորդվում, թե միասնական առաջնությանը քանի ակումբներ են մասնակցելու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիական Պրո Լիգա, Բելգիայի առաջնություն, ԲեՆիլիգա, Էրեդիվիզիա