Պրեմիեր լիգան մեզ առանց ֆուտբոլ չի թողնում
Այսօր՝ ուշ երեկոյան, մեկնարկում է անգլիական Պրեմիեր լիգիայի 15-րդ տուրը, որի շրջանակում կկայանան մի շարք «տաք» հանդիպումներ, որոնք արժանի են ուշադրության։
«Բյորնլի» – «Մանչեսթեր Սիթի» 4․12, 00։15, «Հ2» ՀԸ
«Մանչեսթեր Սիթիի» խաղը կարծես թե մի փոքր խամրել է։ Ակնհայտ է, որ Պեպ Գվարդիոլայի թիմը սկսել է «չձգել» կադրային խնդիրների առկայության պատճառով, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել թե՛ թիմի արդյունքների և թե՛ ցույց տված խաղի վրա։ Վերջին մեկ ամվսվա ընթացքում «քաղաքայինները» բոլոր մրցաշարերում տարել են ընդամենը 2 հաղթանակ։ Նախորդ տուրում ոչ-ոքի խաղալուց հետո, Գվարդիոլայի սաներն արդեն 11 միավոր զիջում են իրենց հիմնական մրցակցին, իսկ այսօր բավականին բարդ արտագնա հանդիպում են ունենալու և չհաղթելու դեպքում պարզապես կարող են մոռանալ չեմպիոնության մասին։ Չնայած ԱՊԼ-ն միշտ աչքի է ընկել իր անկախատեսելիությամբ։
Կանխատեսում՝ «Սիթիի» հաղթանակ
«Լեսթեր» – «Վոթֆորդ» 4․12, 23։30
Բրենդան Ռոջերսի սաները շարունակում վաստակել միավորներ այն խաղերում, որտեղ պետք է վաստակեին։ Նախքան այս տուրը «աղվեսները» հաղթել են նախորդ բոլոր 7 հանդիպումները։ Չեմպիոնությունից հետո «Լեսթերը» «Վոթֆորդի» մակարդակի թիմերի դեմ խաղում համարվում էր ֆավորիտ, սակայն միավորները տրվում էին մեծ դժվարությամբ, իսկ Բրենդան Ռոջերսի գալով, արմատական փոփոխություններ են նկատվում թե՛ թիմի հոգեբանության և թե՛ թիմային խաղում։ Ու չնայած այս «Լեսթերը» դավանում է հարձակվողական ֆուտբոլ, կարողանում է նաև հիանալի պաշտպնավել։ Նախորդ 14 տուրերում Ռոջերսի սաները բացեն թողել ընդամենը 9 գնդակ, որը առաջնությունում լավագույն ցուցանիշն է։ Բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք։ «Լեսթերը» մյուս առաջատարների համեմատ ունի մեկ առավելություն․ «աղվեսներն» այս մրցաշրջանում չեն մասնակցում եվրագավաթներին, իսկ ներքին գավաթային հանդիպումները դեռևս չեն խեղդում, ինչը հնարավորություն է տալիս «Քինգ Փաուերի» արքաներին լրացուցիչ ուժեր պահել հանգստյան օրերի համար։ Եվ ահա, կամաց-կամաց մոտենում է այն շրջանը, երբ գավաթային հանդիպումների պակաս չի զգացվելու, boxing day-ն էլ սարերի հետևում չէ։ Այդ ժամանակ էլ իրապես կհասկանանք, թե «Լեսթերն» ինչ ներուժ ունի, սակայն վաղվա հանդիմանը դժվար է պատկերացնել, որ «Լեսթերը» միավորներ կկորցնի ակնհայտ հետնապահի դեմ խաղում։
Կանխատեսում՝ «Լեսթերի» հաղթանակ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» 4․12, 23։30, «Հ2»
Ժոզե Մոուրինիոն վերադառնում է «Օլդ Թրաֆորդ»։ Այս խաղը վճռորոշ կարող է դառնալ հատկապես Օլե-Գունար Սուլշերի համար, քանի որ քիչ չեն խոսակցությունները, որ եթե «կարմիր սատանաներն» այս խաղում պարտվեն, ապա նորվեգացի մասնագետը հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից։ Այս ամենն ավելի իրատեսական է դառնում, քանի որ Ժոզեի գալով «Տոտենհեմն» ակնհայտ ավելացրել է, իսկ «Յունայթեդի» խաղում դրական տեղաշարժ չկա, ընդհակառակը դեռ մի բան էլ թիմը գլորվում է անդունդը։ Փաստացի երկու թիմերի համար էլ այս խաղը չափանզանց կարևոր է, քանի որ պայքարում են եվրագավաթային ուղեգրերի համար։ «Տոտենհեմն» ընդամենը 6 միավոր է զիջում չեմպիոնների լիգայի ուղեգիր տղով 4-րդ տեղին և ամեն ինչ անելու է այդ գոտում հայտնվելու համար, իսկ «Յունայթեդին» հաղթանակն անհրաժեշտ է գոնե Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Կանխատեսում՝ ոչ-ոքի
«Լիվերպուլ» – «Էվերթոն» 5․12, 00։15
«Էնֆիլդում» կայացած նախորդ 14 հանդիպումներում Յուրգեն Կլոպպի սաները տարել են նույնքան հաղթանակ և դժվար է պատկերացնել, որ խաղային խնդիրների մեջ թաղված «Էվերթոնին» կհաջողվի միավորներ խլել այս խաղում։ Սակայն, փորձը ցույց է տվել, որ երկու թիմերն ինչ մարզավիճակում էլ լինեն, միևնույն է գերդրամատիկ հանդիպումներ են ունենում միմյանց միջև և այս հանդիպումն էլ կարող է բացառություն չլինել։ «Լիվերպուլն» ու «Էվերթոնը» այս մրցաշրջանում չափազանց տարբեր խնդիրներ են լուծում․ «կարմիրները» գնում են դեպի բաղձալի չեմպիոնություն, աջ ու ձախ հաղթելով ճանապարհին հանդիպած ցանկացած թիմի, իսկ Մարկու Սիլվան փորձում է իր թիմին հանդել անդունդից՝ պահպանելով տեղը ԱՊԼ-ում։ Եվ այս հանդիպումը «կապույտների» համար հիանալի հնարավորություն է վերգտնել խաղը և շարժվել առաջ։
Կանխատեսում՝ «Լիվերպուլի» հաղթանակ
Այս տուրում կկայանան նաև հետևյալ հանդիպումները․
«Քրիսթալ Փելես» – «Բորնմութ» 3․12, 23։30
«Վուլվերհեմտոն» – «Վեսթ Հեմ» 4․12, 23։30
«Սաութհեմպտոն» – «Նորվիչ» 4․12, 23։30
«Չելսի» – «Աստոն Վիլա» 4․12, 23։30
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Նյուքասլ» 5․12, 23։30
«Արսենալ» – «Բրայթոն» 6․12, 00։15
# ԱՊԼ