ՊՍԺ-ն և ՄՅՈւ-ն կապ են հաստատել Մատյուիդիի ներկայացուցիչների հետ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատյուիդին այս ամռանը կարող է փոխել ակումբը:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Մոնակոն», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Այս բոլոր ակումբներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ «Յուվենտուսը» չի ցանկանում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին այս ամռանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինցիների նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հույսեր չի կապում Մատյուիդիի հետ: Ֆուտբոլիստի «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: