ՊՍԺ-ն և Ինտերը համաձայնության են հասել
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրձանը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կդառնա փարիզյան ակումբի լիիրավ անդամ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Փարզիյան ակումբը «ներաձուրիներին» կվճարի 50 մլն եվրո, իսկ ևս 7 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, իսկ տարեկան կվաստակի 10 մլն եվրո աշխատավարձ։
Նշվում է, որ եթե հետագայում Իկարդին ՊՍԺ-ից տեղափոխվի մեկ այլ իտալական ակումբ, ապա «Ինտերն» այդ գործարքից կվաստակի ևս 10 մլն եվրո։
# Ինտեր, Մաուրո-Իկարդի, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ