ՊՍԺ-ն և Բավարիան հետաքրքրվում են Պյանիչով
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը գրավել է «ՊՍԺ»-ի և «Բավարիայի» ուշադրությունը:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինցիները բոսնիացի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 80 մլն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին փոխանակել «մայրաքաղաքայինների» ֆուտբոլիստներից՝ Մարկո Վերատիի, Յուլիան Դրակսլերի կամ Անխել դի Մարիայի հետ:
Պյանիչի գործող պայմանագիը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: