ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել Մբապեին

ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել Մբապեին

22/07/2023 - 12:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ակումբի` Ճապոնիայում կայանալիք շրջագայությանը մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակից։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն 24-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է հայտնել։

Հայտնի է, որ Մբապեն չի պատրաստվում «Պարի Սեն-Ժերմենի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

Փարիզյան ակումբը, որը չի պատրաստվում Մբապեին կորցնել անվճար և նրա առջև վերջնաժամկետ էր դրել. կա՛մ վերջինիս ՊՍԺ-ն վաճառում է հիմա կա՛մ կողմերը երկարաձգում են պայմանագիրը։

Վերջնաժամկետը դրված է եղել մինչև հուլիսի 15-ը և մինչ այդ Մբապեն իր ապագայի վերաբերյալ պետք է պատասխաներ ակումբի ղեկավարությանը։

Այդուհանդերձ, մինչ այս պահը ֆրանսիացի ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ որևէ լուր չի հայտնել ՊՍԺ-ին, ինչի պատճառով էլ ակումբը խիստ զայրացած է նրա պահվածքից։

Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենն» իրեն Մբապեի կողմից դավաճանված է զգում, քանի որ ակումբում վստահ են, որ Մբապեն 2024 թ. առմանը «Ռեալ Մադրիդ» տեղափոխության հարցում արդեն համաձայնության է հասել։

ՊՍԺ-ն ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել Մբապեին և նրան տրանսֆերի է հանել։

Փարիզյան ակումբի ղեկավարության դիրքորոշմանը խթանել է նաև այն հանգամանքը, որ Մբապեն վերջերս հրապարակային հայտարարել էր, թե ՊՍԺ-ն երբեք անվճար չի լքի, սակայն դրանից հետո իր վարքագծով հակառակ տպավորությունն է թողել։

«Պարի Սեն-Ժերմենը» ստեղծված իրավիճակում կողմ է ցանկացած լուծման և Մբապեի տրանսֆերի հարցում որևէ ակումբի նկատմամբ չի կիրառելու վետո։

L’Equipe-ն էլ գրում է, որ ՊՍԺ-ի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ պնդում են, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը պետք է Մբապեին հեռացնել թիմից, եթե վերջինս չհամաձայնվի այժմ հեռանալ ակումբից կամ չերկարաձգի գործող պայմանագիրը։

Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023