ՊՍԺ-ն սեփական դաշտում սենսացիոն պարտություն է կրել 🎥
ՊՍԺ-ն սեփական դաշտում սենսացիոն պարտություն է կրել 🎥
07/03/2026 - 10:49

Ֆրանսիայի Լիգա 1-ի 25-րդ տուրում «Պարի Սեն-Ժերմենը» «Պարկ դե Պրենս» ստադիոնում 1:3 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Մոնակոյից»։

Մոնեգասկյան ակումբից մեկական գոլ են խփել Մանես Ակլիուշը, Ալեքսանդր Գոլովինն ու Ֆոլարին Բալոգանը։ Փարիզյան գրանդից աչքի է ընկել Բրեդլի Բարկոլյան։

ՊՍԺ-ն 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Մոնակոն» 40 միավորով բարձրացել է 5-րդ տեղ։

40-ական միավոր ունեն նաև 6-7-րդ տեղերը զբաղեցնող «Լիլը» և «Ռենը», որոնք այս տուրում դեռ չեն անցկացրել իրենց հանդիպումները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026